Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգ է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհերի գրանցումից։
Նա հավելել է, որ գերատեսչությունում դեռ չեն կարող հաստատել այդ տեղեկությունները. «Ես չունեմ որևէ հավելյալ տակտիկական մանրամասներ։ Ակնհայտ է, որ մենք մշտապես մտահոգ ենք ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու քաղաքացիական օբյեկտների ավերածությունների համար, հատկապես երբ այդ ակտիվությունը համակարգված չէ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի դաշինքի ջանքերի հետ»։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։