Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքում խոցել են ամերիկյան «Աբրամս» տանկ։ Համապատասխան տեսանյութը համացանցում հայտնվել է հոկտեմբերի 24-ին։
Ընդգծվում է, որ իրաքյան բանակի «Աբրամս» տանկը Մոսուլից հարավ խոցվել է հակատանկային հրթիռով։ Տեսանյութում երևում է, որ խոցումից հետո տանկում բռնկվում են հրդեհի բոցեր։
Տանկի անձնակազմի ճակատագրի մասին հայտնի չէ։ Իրաքյան բանակը դեռ պաշտոնապես չի հաստատել կորուստը։ Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությանը մասնակցում է ավելի քան 60.000 զինծառայող։