Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ամիր Հոսեին Զամանինիան հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միանալ նավթարդյունահանման սառեցման պլանին.
«Իրանը պատրաստ է միանալ նավթարդյունահանման սառեցման պլանին համաշխարհային շուկայում գների կայունացման համար։
Մեկ բարել նավթի գինը տատանվում է 55-60 դոլարի սահմաններում։ Այդ գնին կարելի է հասնել 2017 թվականին»։
Զամանինիան հույս է հայտնել, որ կյանքի կկոչվեն ոչ վաղ անցյալում Ալժիրում տեղի ունեցած ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ընդունված որոշումները, որոնք կքննարկվեն նաև նոյեմբերյան հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ իրանցի պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ Իրանը նավթարդյունահանման սառեցման մասին որոշմանը կմիանա միայն պատժամիջոցներից առաջ ունեցած մակարդակին՝ օրական 4-4.2 միլիոն բարելի։