Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի պրոդյուսեր Շոն Ատկինսը լքում է MTV հեռուստաալիքի նախագահի պաշտոնը։ Դա կապված է MTV Viacom (այնտեղ մտնում են MTV-ը, Comedy Central-ն ու Paramount Pictures-ը) ապագա ընկերության վարկանիշի նվազման ու անորոշության հետ։
MTV հեռուստաալիքը հանդիսանում է լսարան կորցնող Viacom ընկերության ամենաձախողված արտադրանքը։ 2016 թվականի երրորդ եռամսյակում նրա լսարանը նվազել է 16 տոկոսով։
Հաղորդվում է, որ Ատկինսը կշարունակի մինչև հունվարի վերջ մնալ MTV-ում՝ որպես խորհրդական, որպեսզի գործերը հանձնի նոր նախագահին։ Ատկինսը Viacom մեդիահոլդինգի կողմից վարձակալվել էր 2015 թվականին, որպեսզի MTV հեռուստաալիքը վերստին դարձնի երաժշտական։