Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում նշել է, թե Թուրքիան դարձել է «գլոբալ խղճի» ձայն՝ ապաստան տրամադրելով ավելի քան 3 միլիոն փախստականի.
«Որպես երկիր, որը տևական ժամանակ պայքար է մղել ահաբեկչական տարբեր կազմակերպությունների դեմ՝ Թուրքիան համոզված է, որ ահաբեկիչների դեմ պայքարում հաջողության հասնելու բանալին միջազգային համագործակցության ու ներդաշնակության ամրապնդման մեջ է։ Հուսով ենք, որ ՄԱԿ-ն էական դեր կխաղա այդ հարցում։
ԴԱԻՇ, «Ալ-Քաիդա», PKK, PYD/YPG, DHKP-C և FETÖ ահաբեկչական կազմակերպությունների դեմ արդյունավետ պայքարի համար ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, քանի որ այդ կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Թուրքիայի համար, այլև՝ միջազգային հանրության»։