Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Apple ընկերությունը 2016 թվականի երրորդ եռամսյակին 71.6 տոկոսով՝ մինչև 1.1 միլիոն միավորի, կրճատել է Apple Watch-ի վաճառքը։
Չնայած դրան՝ ընկերությունը International Data Corporation (IDC) ընկերության հետազոտության համաձայն շարունակել է մնալ շուկայի առաջատարը։
Ընդհանուր առմամբ տարվա երրորդ եռամսյակում «խելացի ժամացույցների» շուկան կրճատվել է կիսով չափ։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին այդ սարքերի վաճառքն անկում է ապրել 51.6 տոկոսով՝ մինչև 2.7 միլիոն միավորի։
Երկրորդ տեղում հայտնվել է շվեյցարական Garmin ընկերությունը, որի «խելացի ժամացույցների» վաճառքն աճել է 325 տոկոսով՝ մինչև 600.000 սարքի։
Երրորդ տեղը զբաղեցրած Samsung-ի «խելացի ժամացույցների» վաճառքն աճել է միայն 9 տոկոսով՝ մինչև 400.000-ի։