Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուրանոցների ֆեդերացիայի (TÜROFED) փոխնախագահ Մեհմեթ Իշլերը հայտարարել է, որ 2016 թվականը կորսված տարի կարելի է համար Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի համար։
Նա ընդգծել է, որ 2017 թվականը նույնպես խոստումնալից չի թվում իրենց համար, քանի որ ամրագրումների ու կանխավճարների մակարդակը ցածր է, և անգամ չի բացառվում, որ 2017 թվականի ճգնաժամը գերազանցի 2016 թվականի ճգնաժամին։
Իշլերը, վկայակոչելով տարվա առաջին 9 ամիսների զբոսաշրջային տվյալները, հայտարարել է, որ Թուրքիան կորցրել է 8.6 միլիոն զբոսաշրջիկ, և որ ամենամեծ կորուստը կրել է Անթալիայի նահանգը։
Իշլերի խոսքերով՝ Անթալիայից հետո զբոսաշրջային ոլորտում ամենաշատ կորուստները կրել են Ստամբուլի, Մուղլայի, Իզմիրի նահանգները։ Օրինակ՝ Իզմիրում զբոսաշրջիկների թիվը նվազել է 42.6 տոկոսով։