Gizmodo-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը անտեսել է iPod-ի MP3 փլեյերի ծննդյան օրը, որը հոկտեմբերի 23-ին բոլորեց իր 15-ամյակը։ Կորպորացիան իր պաշտոնական կայքում ոչ մի էջ, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի թվիթ չի նվիրել գաջետին։
2014 թվականին Apple-ը դադարեցրել էր iPod Classic-ի արտադրությունը։ Ընդ որում՝ արտադրողը պաշտոնապես հրաժեշտ չէր տվել iPod-ին։