Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գրանդ Բայկալ» տուրօպերատորն ու չինական «Չժուցզինսին» ընկերությունը հուշագիր են ստորագրել համագործակցության մասին, որում չինական ներդրումների ենթադրյալ ծավալը գնահատվում է 11 միլիարդ դոլար։
Այդ մասին հայտնել է ռուսական տուրօպերատորը, ըստ որի՝ ծրագրված է ոչ միայն ժամանակակից զբոսաշրջային օբյեկտների, այլև տրանսպորտային և լոգիստիկ այլ ենթակառուցվածքների կառուցում։
Ռոստուրիզմի նեկայացուցիչները հայտնել են, որ տեղյակ չեն, որ չինական ընկերությունը մտադիր է 11 միլիարդ դոլար ներդնել Բայկալի տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստան ոչ վիզային ցուցակներով այցելող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 41 տոկոսով։