Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Սերժ Սարգսյանն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 20-24-ը անցկացված՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր և լրագրող:

Հանրապետության Նախագահը ողջունել է մայր հայրենիքում արդեն 8-րդ անգամ անցկացվող համաժողովը, որը նվիրված է հայկական երկու հանրապետությունների 25-րդ տարեդարձներին:

«Դուք մեծ ուժ եք, դուք ձեր գործունեությամբ մեզ վստահություն և եռանդ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք ուժերի առավելագույն գործադրմամբ կատարել մեր պարտականությունները: Մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ խոսել ենք այն մասին, որ մեր տեսակետից պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք. առաջին հանգամանքը այն լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքն է, ո րն ուղղված է բուն հայկական համայնքին, այսինքն՝ հայապահպանությանն ուղղված աշխատանքը, և երկրորդ՝ տարբեր երկրներում աշխատող ազգությամբ կամ արմատներով հայ լրագրողներին համախմբելն է: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ պարագայում չափազանց կարևոր է, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մենք կարողանանք գտնել աշխատանքի ճիշտ ձևերը, կարողանանք պահպանել հետաքրքրությունն այն նյութերի նկատմամբ, որոնց վրա մենք աշխատում ենք, հրապարակում ենք և ցանկանում ենք դրանով ազդեցություն ունենալ այս կամ այն հարցի վրա: Երկու պարագայում էլ, կարծում եմ, չափազանց կարևոր է միշտ հավատարիմ լինել լրագրողական բարեխղճությանը: Շատ կարևոր է նաև, որպեսզի մենք մեր ջանքերը կարողանանք համատեղել, գտնել այն էական խնդիրները, որոնց լուծման վրա պետք է ծախսենք մեր հիմնական էներգիան և մեր կարողությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ լրագրության մեջ երբեք հնարավոր չէ հաջողության հասնել փոքր ստերն ավելի մեծ ստով հերքելու կամ անօրինականությամբ օրինականություն հաստատելու փորձերով, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ որքան սուր լինի գրիչը ճշմարտությունը ներկայացնելիս, այնքան այն օգտակար կլինի և չի վնասի, իսկ նույն այդ գրիչը, լրագրողական կարողությունները, լրատվամիջոցների ազդեցությունն անզգույշ օգտագործելու դեպքում կարող է մեծ խնդիրներ առաջացնել:

Ողջույնի խոսքից հետո, Նախագահն առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով, որպեսզի հնարավորություն ունենա պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ՀՀ նոր Սահմանադրությամբ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումները, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և առկա ներուժի, այդ թվում՝ լրագրողական համայնքի ներուժի լիարժեք օգտագործման հնարավորությունները, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականցվող պետական քաղաքական ությունը և մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում