Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա այցելած Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը.
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ այդ թեման պետք է ուսումնասիրեն պատմաբանները։ Պատմական դեպքերն անհրաժեշտ է դիտարկել պատմաբանների տեսանկյունից։ Քաղաքական գործիչները չպետք է արտահայտվեն այդ կապակցությամբ։ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագիծը շատ ընդհանրացված է»։