Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նուբարաշենի խճուղու 5 կմ ճանապարհահատվածն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ներդրումային բոլոր ծրագրերը հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Երևաննախագիծ» ընկերության հետ համատեղ պատրաստել նաև ներդրումային ծրագրերի տեղեկատվական բրոշյուրներ, որոնք կներկայացվեն միջազգային բոլոր այն համաժողովներում, որոնց ակտիվ մասնակիցն է լինում նաև Երևանի քաղաքապետարանը:

«Մենք ունենք բազում ծրագրեր, որոնց մասին տեղյակ չեն պոտենցիալ ներդրողները: Մինչդեռ առաջին հերթին հենց նրանց պետք է առավելագույնս ներկայացվեն մեր այն ծրագրերը, որոնք ենթադրում են մասնավոր ներդրումների ներգրավում: Ըստ այդմ, ստեղծեք նաև համապատասխան բրոշյուրներ, որոնք կկարողանանք ներկայացնել միջազգային այն համաժողովներում, որոնց ակտիվորեն մասնակցում են մեր ներկայացուցիչները: Բացի այդ, հանրությանը ևս պարբերաբար ներկայացրեք ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հատկապես հաշվի առնելով, որ մեր տեսլականի մեջ ներառված են մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը զեկուցել է, որ ավարտվել են Նուբարաշենի խճուղու 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները և այն պատրաստ է շահագործման:

«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների համար սա երկար սպասված ծրագիր էր: Ուրախ եմ, որ կենսական նշանակության տարիների այս խնդիրն այսօր արդեն համապատասխան լուծում է ստացել: Այսօրվանից էլ տվյալ հատվածն արդեն կմիացվի արտաքին լուսավորության ցանցին», – նշել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում