Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դա այն հատվածն է, որ համագործակցում է ինձ հետ. Զոհրաբյանը՝ Ծառուկյանի վերադարձը պահանջողների մասին

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից «Առաջին լրատվական»- ը հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի տան դիմաց հավաքվել են ԲՀԿ մարզային կառույցների ներկայացուցիչներ՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն հետ կանչելու խնդրանք-պահանջով, և արդյո՞ք կուսակցության որոշումով է այս քայլը նախաձեռնվել:

«Իհարկե տեղյակ եմ, – նշեց Նաիրա Զոհրաբյանը,- մեր որոշ տարածքային կառույցներում վաղուց նման նախաձեռնություն կար: Տարբեր առաջարկներ են եղել, առաջարկներից մեկն էլ այն էր, որ քաղխորհրդի նիստ հրավիրենք, և քաղխորհրդի որոշմամբ դիմենք պարոն Ծառուկյանին: Գիտեի, որ այսօր մեր տարածքային կառույցների ակտիվ ներկայացուցիչները պարոն Ծառուկյանի տան մոտ պետք է հավաքվեն և պահանջեն նրա վերադարձը քաղաքականություն: Այնտեղ է եղել նաև մեր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը»:

Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Գ. Ծառուկյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել, նրա վերադարձը պահանջողները իրենց դիմում-խնդրանքը հանձնել են անվտանգության աշխատակիցներին: ԲՀԿ ղեկավարը հավաստիացրեց, որ այդ նախաձեռնությամբ հանդես է եկել այն հատվածը, որ համագործակցում է իր հետ:

Ն. Զոհրաբյանը նաև նշեց, որ Գ. Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեն քաղաքական հարցեր չքննարկելու վերաբերյալ, ուստի նրա հետ չի քննարկվել նաև քաղաքականություն վերադառնալու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում