Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

ՀԱԿ-ը նախապատրաստվում է 2017թ-ի ԱԺ ընտրություններին

Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև 2016թ.-ի մարտից ծավալված 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի հինգ խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Համաձայնագրի հիման վրա 2016թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Ընտրական օրենսգրքում, որով նախատեսվում է, մասնավորապես.

–                    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակում, ինչը Հայաստանի ընդդիմության վերջին 15 տարիների գլխավոր պահանջն էր՝ կրկնաքվեարկությունները և հանրապետությունից երկարաժամկետ բացակայող քաղաքացիների փոխարեն <քվեարկությունները> բացառելու նպատակով,

–                    ընտրական տեղամասերում քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում,

–                    այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների քննարկում՝ հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, որով բողոքների տվյալները հերքելու բեռը դրվում է ընտրական հանձնաժողովների վրա,

–                    ընտրակեղծարարության համար սահմանված պատժաչափերի էական խստացում, մասնավորապես,  կրկնաքվեարկություններ կատարողների և ընտրացուցակներում կեղծ ստորագրություններ դնողների համար նախկինում կիրառվող տուգանքների վերացում և միայն ազատազրկման նախատեսում՝ 2-5 տարի ժամկետով:

Քաղաքական ուժերի միջև կնքված Համաձայնագրով նախատեսված կարգով, առաջիկայում նաև՝

–                    դոնոր կազմակերպությունների (միջազգային կառույցների) միջոցով աուդիտի կենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի ամբողջ շտեմարանը,

–                    տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով, որում իշխանությունը չի ունենա մեծամասնություն:

Սահմանված է նաև, որ Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածություններով նախատեսված կարգով ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Թեև տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, և ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգիրքն ամենևին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ <քվեներով> հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը:

Հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ առկա է համընդհանուր անվստահություն, ինչի վառ ապացույցը 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում ենք, որ ստեղծված են լուրջ և հիմնավոր նախադրյալներ 2017թ-ի Ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:

Նկատի ունենալով վերը նշվածը, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը և որոշում է՝

1.                  Կուսակցության տարածքային կառույցները վերածել ընտրական գործընթացը նախապատրաստող շտաբների, որոնց կառուցվածքն ու գործառույթները կսահմանվեն առաջիկայում:

2.                  Տարածքային շտաբների գործունեությունը համակարգելու, համայնքներում համակիրների և աջակիցների խմբեր ձևավորելու, տեղական քաղաքական միավորումների և հասարակական գործիչների հետ համագործակցություն կառուցելու, կուսակցության ընտրական ցուցակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, բոլոր մարզերում և տարածքներում նշանակել Կոնգրեսի վարչության լիազոր-ներկայացուցիչներ:

3.                  Մեկշաբաթյա ժամկետում ձևավորել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների համակարգման կենտրոնական գրասենյակի աշխատանքային խումբ:

4.                  Հանձնարարել կուսակցության հանձնաժողովներին՝ սկսելու քննարկումները և առաջարկությունների ներկայացումը Կոնգրեսի նախընտրական ծրագրի և ընտրական գործընթացի նախապատրաստական միջոցառումների վերաբերյալ:

Հիմնվելով այն իրողության վրա, որ 2017թ.-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում է ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, և ըստ այդմ այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, Հայ Ազգային Կոնգրեսը նաև հայտարարում է՝

ա) 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը,

բ) նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ,

գ) համոզված լինելով, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության որևէ փոփոխության հասնելն անհնար է, կձեռնարկվեն բոլոր քայլերը իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում