Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ֆեյք» կլինեն այն բոլոր ուժերը, որոնք 2017-ին ընդառաջ չեն հստակեցնի իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

-Քաղաքական դաշտը պատրաստվում է 2017թ ընտրություններին: Նախքան 2017թ. ընտրությունները, ըստ ձեզ, արտաքին քաղաքական կողմնորոշումն ի՞նչ ազդեցություն կունենա կուսակցությունների մասով, քանի որ այժմյան խորհրդարանում հիմնականում պրոռուսական ուղղվածությամբ քաղաքական ուժեր են, և որոշումներն ըստ այդմ են կատարվում, արդյո՞ք անհրաժեշտություն կա, որ արևմտյան դաշտի միավորում և այդ բևեռի ավելի մեծ հզորացում տեղի ունենա:

-Ես դա արևմտյան դաշտ չէի կոչի, դա շատ պայմանական անվանում է և գուցեև սխալ, դա չի արտացոլում հարցի էությունը: Այն, ինչ անվանեցիք պրոռուսական դաշտ, դա նույնպես այդպես չէ: Այսինքն՝ պրոռուսական կոչվածը այն է, որը հանդուրժում է, որ Հայաստանը պետք է ունենա աղճատված և կրճատված ինքնիշխանություն, ընդ որում՝ աղճատված և կրճատված հենց Ռուսաստանի կողմից, և դա նաև ապահովում է իրենց կենսունակությունը ընդհանրապես քաղաքական առումով: Իսկ արևմտամետ են համարվում այն ուժերը, որոնք չեն հանդուրժում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը Ռուսաստանի կողմից, քննադատաբար են մոտենում այն ամենին, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև այդ հարաբերությունները կատարում են ուղեփակոցի դեր և ուղղակի սահմանափակում են Հայաստանի կապերը արտաքին աշխարհի հետ: Հետևաբար նրանք, ընդդիմանալով այս ամենին, ձգտում են վերափոխել արտաքին քաղաքական պարադիգմը:

Ցանկացած քաղաքական ուժ, որը 2017թ. հանդես կգա առանց հստակ արտաքին կողմնորոշիչների, դա կարող է խոսել այն մասին, որ մենք գործ ենք ունենալու ինչ-որ «ֆեյքերի»՝ կեղծ քաղաքական ուժերի հետ, անկախ նրանից՝ կլինեն պրոիշխանական, թե սուր հռետորաբանությամբ ընդդիմադիր, դա լինելու է քաղաքական բովանդակությունից զուրկ քաղաքական ուժ: Այդ իմաստով կարծում եմ, որ մամուլի դերը կայանում է նրանում, որ բացատրի հարցի էությունը: Մեր հասարակության լրջագույն պրոբլեմը հիմա այն է, որ հասարակությունը տևական ժամանակ ապակողմնորոշված է: Մենք տեսնում ենք դրա արդյունքը. հասարակությունը այս կամ այն քաղաքական խմբի կամ հռետորի հետևից գնում է և կարճ ժամանակ անց հիասթափվում, դա գալիս է նրանից, որ քաղաքական պրոցեսի էությունը, հարցադրումների էությունը, իրականությունը, որ կա մեր շուրջ, մարդկանց մեծ մասը չի պատկերացնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում