Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Ազգովի խնդրանքը Ծառուկյանին

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի դղյակի ստորոտին և պահանջում են նրա վերադարձը քաղաքականություն: Այդ իրադարձությունը վերադարձի գործողության նոր փուլն է, որին ձեռնամուխ է լինում վերջին շրջանում, ըստ էության, արդեն պաշտոնապես այդ մտադրությունը հաստատած ԲՀԿ կուսակցությունը:

Հետաքրքրական է, թե արդյոք այս փուլը կներառի՞ մի նոր քաղաքագիտական վերլուծություն՝ այս անգամ «ազգովի խնդրանքի» վերաբերյալ, որ կարող է անել Գագիկ Ծառուկյանի քաղաքագիտական հովանավորի առաքելությունն իրականացրած Լևոն Տեր-Պետրոսյանը: Համենայնդեպս, հայաստանյան քաղաքական ավանդույթներում «ազգովի խնդրանքի» տեսության հիմնադիրը անկասկած իր մեծ վաստակն ունի այն հարցում, որ Գագիկ Ծառուկյանն այսօր փաստորեն արժանանում է նման խնդրանքի:

Ինչպես կարձագանքի այդ խնդրանքին Ծառուկյանը՝ դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ այդ արձագանքը կախված է լինելու Սերժ Սարգսյանի հետ քննարկումից: Ըստ էության, Հայաստանում ստեղծված իրավիճակում Ծառուկյանի վերադարձի տրամաբանությունը առկա է, որովհետև Հայաստանում առկա է ոչ թե դեֆոլտի վտանգ, այլ ուղղակի դեֆոլտ: Պարզապես դա այն դեֆոլտը չէ, որի մասին մի քանի օր առաջ ահազանգում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ քաղաքական դեֆոլտ է, որը ակնհայտ դարձավ ՏԻՄ ընտրություններում:

Դրանք ցույց տվեցին մի պարզ իրավիճակ: Իշխանությունը, իշխանական համակարգը սնանկ է: Եվ ոչ միայն ռեսուրսներով, այլ նաև ներքին կառավարման միատարրության իմաստով: Դրան զուգահեռ՝ ակնհայտ դարձավ, որ սնանկ է նաև քաղաքական դաշտը, որտեղ չկա ուժ, որի հետ իշխանությունը կարող է պայմանավորվել ռեսուրսային իմաստով: Այսինքն՝ առաջին հայացքից լավ է, որ չկա ուժեղ ընդդիմություն, որը իշխանությունից ավելի շատ ձայներ կհավաքի: Սակայն մյուս կողմից՝ կա խնդիր, քանի որ այդ ցաքուցրիվ ձայները իշխանության համար ստեղծում են ճգնաժամային վիճակներ, ինչպես Վանաձորում և Գյումրիում:

Իշխանությունը չունի ձայներ և չունի նաև ամեն գնով իրեն ձայներ գրանցելու ռեսուրս՝ կան պարտավորություններ միջազգային հանրության առաջ: Արդյունքում ստացվում է Վանաձոր և Գյումրի, ինչը ճակատագրական ճգնաժամ չէ, քանի որ կա կենտրոնական իշխանություն: Սակայն երբ նույնը ստեղծվի կենտրոնական իշխանության համար, ապա ճգնաժամը կարող է դառնալ ճակատագրական:

Գագիկ Ծառուկյանը հավակնում է լինել ընդդիմությունների միջև ցրված ձայները համախմբողը կամ պարզապես նախընտրական աղմուկի «խլացուցիչը»: Իշխանությունը չունի այդ ձայները իրեն տանելու խնդիր: Իշխանության խնդիրը այդ ձայները «խլացնելն» է՝ համապետական մասշտաբով Գյումրի և Վանաձոր չստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում