«Մենաշնորհը ցանկալի երևույթ է պետության համար, բոլոր պետություններում է այդպես, բայց այդ մենաշնորհը պետք է իրական լինի: Խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ որ դրանք ճիշտ առաջանան»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով վարչապետ Կ. Կարապետյանի հայտարարությանն այն մասին, որ բոլորը կարող են նեկրել այն, ինչ ցանկանան՝ Գ. Սահակյանը նշեց. «Մշտապես մտածել ենք այնպես անել, որ բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ներմուծել կամ արտահանել, հանգիստ ճանապարհով կարողանան այդ խնդիրը լուծել: Այդ առումով շատ շուտով բավականին լուրջ դերակատարում կունենա նաև կառավարությունը»:
«Կարծում եմ՝ վարչապետը և՛ ընդդիմության, և՛ իշխանության, և՛ ամբողջ հասարակության կարիքն ունի: Եթե ժողովրդի բարի մոտեցումները կան վարչապետի նկատմամբ, ես կգնահատեի, որ նա շարունակական պրոցեսի մեջ է»,- նշեց ԱԺ նախագահը: Հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով Կարեն Կարապետյանը ժողովրդի երազած վարչապե՞տն է, Գ. Սահակյանը նշեց. «Մեր ժողովուրդը չի երազում ԱԺ նախագահներ, վարչապետներ ունենալու մասին, ժողովուրդը ընդամենը ուզում է կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել, այ սրա մասին է մեր ժողովրդի երազանքը, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի մասին»:
Մանրամասները` տեսանյութում: