Սիրիական բանակը և աշխարհազորայինները գրոհայիններից հետ են գրավել Բազզա բարձունքը, որը տեղակայված է Հալեպի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Հարձակումը հաջող կերպով շարունակվում է․․․ևս մեկ բարձունք գրոհայիննեը 1070 թաղամասում կհայտնվեն շրջափակման մեջ»,-մեջբերում է գործակալությունը զրուցակցի խոսքերը։
Գործակալության փոխանցմամբ՝ Բազզա բարձունքից վերահսկվում է 1070 թաղամասի մեծ մասը, որը գտնվում է ծայրահեղկանների ազդեցության տակ։ Հարձակման շրջանակներում կառավարական զորքերը նախատեսում են այս թաղամասում գրավել Հեքմե բարձունքը, որպեսզի զրկեն գորհայիններին մատակարարման ուղիներից։