Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինքն իրեն հավատարիմ էր ամենուր. կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը սերունդներին թողեց ուրույն ձեռագիր

Կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987) Ներսես Հովհաննիսյանը: Նա վախճանվել է հոկտեմբերի 23-ին` 78 տարեկանում:

Ներկայացնում ենք «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հոդվածը Ներսես Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ:

«Բավական է մեկ անգամ թաթախվել կինոյով, իսկ դա նշանակում է ամբողջ կյանքում կապվել կինոյին: Այս առումով բացառություն չէ նաև Ներսես Հովհաննիսյանը: Դպրոցական տարիքում նա նկարահանվեց իրենց տան հարևանությամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծվող Ալեքսանդր Ռոուի «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.) ֆիլմում: Վախթանգ Անանյանի այդ գործի էկրանավորման շրջանից կարծես ձևավորվեց և ապագա ռեժիսորը, և դերասանը: Հետագայում նա իր կարճամետրաժներով լուրջ հայտ ներկայացրեց կինոռեժիսուրայում: Թվարկենք այդ կարճամետրաժները. «Զգուշացիր կենդանաշունչ է» (1969թ.), «Ձախորդ Փանոսը» (1970թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.): Այս երեք ֆիլմերն էլ նկարահանված են ռեժիսորական բարձր վարպետությամբ` թեմաներին բնորոշ ասելիքով ու արտահայտչականությամբ:

Դիցուք «Զգուշացիր կենդանաշունչ է» կարճամետրաժը: Սյուժեն թվում է շատ պարզ ու հասարակ: Վովա փղին կայարանից տանում են կենդանաբանական այգի: Մոտոցիկլիստների շարասյունը կարծես կառավարական բարձրաստիճան պաշտոնատար անձանց է ուղեկցում: Փողոցի երկու կողմի բարձրահարկերից ժողովուրդը ողջունում է շքախմբին: Իսկ շղթայակապ փիղը, գլուխը թափահարելով, ասես ողջունում է ամբոխին: Ռեժիսորն այնպես է մոնտաժել ոչ խաղարկային այս սյուժեն, որ այն գեղարվեստական այլաբանության տեսք է ստացել:

Այս կարճամետրաժից հետո Ներսես Հովհաննիսյանը Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում նկարահանեց «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) ֆիլմը: Կինոնկարը բոլոր ժամանակների քննությանը դիմացել է, ավելին, մինչև այսօր էլ ցուցադրվում է դրսի ու ներսի ամենատարբեր հեռուստաընկերությունների կողմից: Երբ փորձում ես վերլուծել Արմեն Ջիգարխանյանի, Մուրադ Կոստանյանի, Երվանդ Մանարյանի, Վերջալույս Միրիջանյանի, դեբյուտանտ Արայիկ Բաբաջանյանի ստեղծած կերպարները, նրանց խաղում առաջին հերթին աչքի է զարնում կինոռեժիսոր-դերասան Ներս ես Հովհաննիսյանին բնորոշ ինքնատիպ ձեռագիրը: Ստեղծված են ճշմարիտ, գործին ու ժամանակին համահունչ լիարժեք կերպարներ:

1977-ին «Հայֆիլմ»-ում նա նկարահանեց «Մրցույթի են գալիս խոհարարները» նուրբ հումորով հագեցած կատակերգությունը, որը նույնպես հանդիսականների կողմից ընդունվեց ջերմորեն: Կարծում եմ, Ներսես Հովհաննիսյան կինոռեժիսորի լավագույն աշխատանքներից մեկը «Երջանկության մեխանիկան է» (1982թ.), որը դեռևս ինչպես հարկն է քննադատության կողմից արժևորված չէ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի համոզիչ ու ինքնատիպ կերպարներ են ստեղծել Ազատ Գասպարյանն ու Ալլա Թումանյանը: Էվերտ Պայազատյանի սցենարով նկարահանած նրա «Օտար խաղեր»-ը (1986թ.) յուրօրինակ հրապարակախոսական շունչ ունեցող ֆիլմ է: Մեծ է Ներսես Հովհաննիսյանի դերը «Հայֆիլմ»-ում «Բումերանգ» երգիծական ալմանախի ստեղծման ու կայացման գործում: Եթե մի պահ հնարավորություն տրվի մտովի մոնտաժել Ներսես Հովհաննիսյանի կինոդերակատարումները` «Ապրեցեք երկար», «Գործուղում առողջարան», «Մենավոր ընկուզենի» և այլ ֆիլմերում, կտեսնենք, որ գործ ունենք նաև տաղանդավոր դերասանի, արտիստի հետ:

Նա հայկական կինոյում այնպիսի մի տեղ է զբաղեցրել, որը միայն իրեն է պատկանում` հումոր, գրոտեսկ, իրեն բնորոշ հետաքրքիր պատմելաձև և բազմաթիվ այլ արժանիքներ:

Ներսես Հովհաննիսյանը ստեղծագործական նույն ձեռագիրը պահպանել է նաև Մոսկվայում: Եվ կարևոր չէ, թե նա հայկական թեմա էր նկարահանում, թե ոչ: Նա ինքն իրեն հավատարիմ էր ամենուր…

Ներսես Հովհաննիսյանը (1938թ. հոկտեմբերի 12-2016թ. հոկտեմբերի 23) Հայաստանի ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում