Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տասնյակ կրակոցներ են լսվել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ: Այս մասին տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:
Համաձայն տեղեկացված աղբյուրների`կրակոցներն ամենայն հավանականությամբ արձակվել են նախազգուշական նպատակով դեսպանատան անվտանգության անցակետից:
Ավելի վաղ ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն էր տարածել` հայտնելով Ստամբուլում հնարավոր ահաբեկչության կամ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հավանականության մասին: