Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկում է խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հասկանալու, թե ինչպես վերացնել ապօրինի մենաշնորհը Հայաստանում:
«Առաջարկում եմ հրավիրել ԱԺ լսումներ, այս հարցերը դարձնենք լուրջ քննարկման առարկա, սա շատ կարևոր է, որ թափանցիկ քննարկվեն այս հարցերը, ու հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անել, որ վերացվեն այդ ապօրինի մենաշնորհները: Սա հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը»,- ԱԺ նիստում նշեց Լ. Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: