«Նաիրիտ» գործարանի հարցը պետք է հստակ լուծում ստանա, չի կարելի ձգձգել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ «Նաիրիտ» գործարանի հարցը պետք է հստակ լուծում ստանա, չի կարելի ձգձգել՝ քառօրյայից քառօրյա գլորելով:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ «Նաիրիտի» վերագործարկման համար լուրջ հիմքեր են ստեղծվում: Նա նույնպես հորդորեց արագ հարցը քննարկել՝ նշելով, որ իրենց խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը և այնպիսի մեխանիզմներ է առաջարկում, որոնք կօգնեն ներդրողներ գտնելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում: