Իրաքի բանակի ռազմական հրամանատարությունը հերքում է Թուրքիայի մասնակցությունը ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիայում։ Այս մասին հաղորդում է France գործակալությունը՝ վկայակոչելով հրամանատարության ներկայացուցչի հայտարարությունը։
«Համատեղ գործողությունների հրմանատարության ներկայացուցիչը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման ցանկացած օպերացիայում»,-մեջբերում է գործակալությունը զինվորականների հայտարարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրմը հայտարարել է, որ թուրքական հրետանին մասնակցում է Մոսուլի ազատագրման գործողությանը։