Այս տարի հայտնիների մի մասը չի սպասել մինչև հոկտեմբերի վերջին հանգստյան օրերին, որպեսզի փորձի Հելլոուինի հանդերձանքները։ Երգչուհի 46-ամյա Մրայա Քերին Լոս-Անջելեսում երեկույթ է կազմակերպել նախկին ամուսնու՝ Նիկ Քենոնի և երեխաների՝ Մոնրոյի և Մորոկկանի հետ։
Քերին հյուրերին դիմավորել է սեքսուալ սատանայի կերպարանքով։ Եգչուհու ընտանիքի անդամները հագնված են եղել Մարիո հայտնի վիդեոխաղի հերոսների նման։
Չնայած երգչուհին երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծվել է Քենոնի հետ և շուտով կամուսնանա միլիարդատեր Ջեյմս Պեկերի հետ, շատ ժամանակ է անցկացնում երեխաների և նանց հայրիկի հետ։