Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

InecoOne. Ինեկոբանկի նորարարական համակարգը, որն արմատական փոփոխություններ կանի բանկային սպասարկման ոլորտում

20 տարվա պատմություն, որի  արդյունքում Ինեկոբանկն ունի 300 հազարից ավելի  հաճախորդներ։ Տարիների ընթացքում իր հաճախորդներին արդեն քաջ հայտնի բազմաբնույթ մի շարք ծառայությունների թվում Ինեկոբանկն  արդեն ներկայացնում է նաև իր նոր պրոդուկտը՝ IncoOne համակարգը։

Սա անձնական ֆինանսների կառավարման համակարգ է, որն իր մեջ ներառում է միջոցների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ InecoOne համակարգում ընդգրկված է այն ամբողջ գործիքակազմը, որը մարդուն անհրաժեշտ է ցանկացած ուղղություններով իր ամենօրյա ծախսերը իրականացնելու համար՝ կոմունալ վճարումներ, քարտով վճարումներ, online գնումներ, վարկերի մարումներ։

InecoOne-ի մեջ ներառված են

  • Հաշիվներ 4 արժույթով ( ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո )
  • Խնայողական հաշիվներ 4 արժույթով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո )
  • Մեկ վճարային քարտ՝ ՀՀ դրամ արժույթով
  • InecoOnline և InecoMobile էլեկտրոնային համակարգեր
  • Արտոնյալ պայմաններով օվերդրաֆտ ստանալու հնարավորություն
  • Քարտային հաշվին կից անվճար քարտ ստանալու հնարավորություն
  • Բանկային հաշիվների վերաբերյալ անվճար տեղեկանք ստանալու հնարավորություն

Այս ամենից զատ այն մի շարք հատկանիշներով տարբերվում է այսօր շուկայում առկա մի շարք նման լուծումներից։

«Առաջինը՝ սեփական գումարների հասանելիությունն է` այնպես, ինչպես սեփական դրամապանակում՝ շաբաթվա  ցանկացած օր և 24 ժամվա ռեժիմով` առանց կորուստների։ InecoOne-ի շրջանակներում սեփական միջոցների կանխիկացումն անվճար է Հայաստանում ArCa համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկերի բանկոմատներում, իսկ դրանք այսօր 900-ից ավել են։

Երկրորդը՝ InecoOne-ը իր մեջ ներառում է Online և Mobile լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս անհրաժեշտ ամենօրյա բոլոր գործարքները կատարել անկանխիկ։  »,- նոր պրոդուկտիշնորհանդեսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ինեկոբանկի բրենդի զարգացման ծառայության ղեկավար  Լևոն Ռուբինյանը։

Հաճախորդի ո՞ր պահանջներն է այսօր այս համակարգը բավարարում և ի՞նչ խնդիրներ է այն լուծում հարցին Լևոն Ռուբինյանը ի պատասխան նշեց․

«Հաճախորդներն այսօր ունեն շատ քիչ ժամանակ ամենօրյա գործառնությունները կատարելու համար և այս ամբողջ գործիքակազմն իրենց հնարավորություն է տալիս շատ արագ իրենց խնդիրները լուծել։

InecoOne-ը առանձնանում է պայմանների պարզությամբ  և հասանելիությամբ, այսինքն հաճախորդի համար չկան ոչ մի խճճող պայմաններ, չկան անհասկանալի վճարներ, այլ կա ընդամենը մեկ պարզ սակագին՝ հաճախորդը գիտի ինչի համար է վճարում բանկին, և անհրաժեշտություն չկա հասկանալու տարատեսակ պայմաններ և հաճախորդին խճճող վճարներ։

Շատ կարևոր հանգամանք  է նաև այն, որ բոլոր այդ ծառայությունները հաճախորդին հասանելի են իրեն հարմար միջոցներով»։

Հաճախորդի համար խոչընդոտ չէ նաև այլ բանկի  հաճախորդ հանդիսանալու հանգամանքը, InecoOne-ի շրջանակներում կարգավորվել է նաև այդ խնդիրը։

«Հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ չէ գալ բանկ, այլ այդ ամբողջ գործընթացը հնարավոր է իրականցնել օնլայն, պարզապես այցելելով www.inecoօne.am կայք, գրանցվել օնլայն  և InecoOne  ծառայությունն արդեն  պատրաստ կլինի օգտագործման համար։ Մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ կոմունալ վճարումներ, պետական տուրքեր, ֆիզիկական անձանց միջև փոխանցումները կլինեն հասանելի»,-շեշտեց Լևոն Ռուբինյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«InecoOne համակարգը  մարդուն իր միջոցների հասանելիության առումով տալիս է հանգստություն։ Հաճախորդը պետք է հասկանա, որ բանկում իր միջոցներն անվտանգ են, բայց բացի անվտանգ լինելուց նաև հասանելի են ցանկացած ժամի, ցանկացած վայրում և իր անձնական ֆինանսների հետ կապված բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մասնավորապես այս համակարգի միջոցով»։

Նշենք նաև, որ InecoOne-ի համար գործում է մեկ պարզ սակագին՝ ամսական 500 ՀՀ դրամ։

img_8360

img_8374

img_8535

img_8561

img_8570

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում