«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, որը մեղադրվում է 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ, հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ինքնասպանության փորձ է կատարել:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Խոսելով ինքնասպանության պատճառների մասին, նա ասաց, որ այդ քայլին դիմել է այն ժամանակ երբ իմացել է, որ տուժող Լեւոն Սահակյանը մահացել է:
«Հոկտեմբերի 21-ին քննչական գործողության էինք մասնակցում, երբ իմացավ, որ Լեւոնը մահացել է, ծանր հոգեբանական վիճակում հայտնվեց: Իմ գնալուց հետո քրեակատարողական հիմնարկում կոճգամներ է կուլ տվել՝ փորձելով կյանքին վերջ տալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում