Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Հավատում եմ, որ Կարեն Կարապետյանը հնարավոր և անհնարին ամեն ինչ կանի». Մելիտա Հակոբյան

«Ես՝ ինքս, ճանաչելով Կարեն Կարապետյանին, վստահում եմ նրան, գիտեմ, որ ամեն ինչ կանի, որպեսզի իրավիճակը շտկվի։ Ոչ միայն սպառողական կազմակերպությունների, այլ նաև բոլոր բլոկներում նա համագործակցություն է ակնկալում, իսկ նման բան այն ժամանակ, կներեք, բայց շատ քիչ է եղել։

Միայն այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու մի փոքր էլ գյուղնախարար Սերգո Կարապետյանն էին, որ ուշադրություն էին դարձնում դրան, իսկ ընդհանուր առմամբ, որ այդպես ամբողջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ուշադրություն դարձնի այդ հարցերին, դա շատ գովելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ խոսելով կառավարության ներկայացրած ծրագրի մասին։

Կառավարության կարճաժամկետ կառավարման այս ծրագրում մեծ տեղ է հատկացված տնտեսական բարեփոխումներին։ Համաձայն դրա՝ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ավելի թեթև դարձնեն գյուղացիների կյանքն ու խնդիրները։

Այս համատեքստում Մելիտա Հակոբյանը կարծիք հայտնեց, որ դա հայտարարելով՝ կառավարությունը հավանաբար նկատի է ունեցել այն, որ այսուհետ պետք է հետզհետե անցնենք այդ ապահովագրական համակարգին, որպեսզի գյուղացիները, իրոք, սկսեն ապրել այնպես, ինչպես նորմալ մարդիկ։

«Եվ ինչու միայն գյուղացիները, նաև քաղաքաբնակները. քաղաքացիներն էլ շատ ծանր վիճակում են գտնվում։

Եթե գյուղացին այսօր հնարավորություն ունի իր կաթ ու մածունով, բերք ու բարիքով իր ընտանիքի անդամներին կերակրելու, ապա քաղաքացին ավելի ծանր վիճակում է և ամեն ինչ ստիպված գնում է խանութներից։

Մենք՝ մեր կազմակերպության անդամներով, շատ ենք շրջում տարբեր գյուղերով և տեսնում ենք, որ, իհարկե, կան նաև ծայրահեղ ծանր վիճակում ապրող գյուղացիներ, սակայն նրանց մեծամասնությունը՝ շուրջ 80 %-ը, կարողանում է գոնե իր բանջարաբոստանային կուլտուրաներով ապրել, իսկ քաղաքացին այդ չնչին աշխատավարձով կամ թոշակներով, չի կարող»,- շեշտեց տիկին Հակոբյանը։

Ի՞նչն է պատճառը, որ հիմա գյուղացիները կարծեք թե ավելի քիչ են բողոքի ակցիաներ անում, շատ ավելի քիչ են իրենց խնդիրների մասին բարձրաձայնում, քան նախկինում. այս հարցին ի պատասխան՝ բանախոսն ասաց. «Վստահությունն է, վստահությունն է նոր վարչապետի նկատմամբ։ Անձամբ ճանաչելով նրան՝ ես ինքս էլ հավատում եմ, որ Կարեն Կարապետյանը հնարավոր և անհնարին ամեն ինչ կանի, որպեսզի իր տված խոստումները կատարի։

Օրինակ՝ հենց խաղողագործները, որոնք խաղողի մթերման խնդրի առջև են կանգնած արդեն տևական ժամանակ, հիմա արդեն որոշված է, որ այս տարի մթերումները հենց որ կատարվեն, գյուղացիներն իրենց գումարները պետք է միանգամից ստանան, իսկ մնացած պարտքերը 2017թ-ի ընթացքում սկսելու են կամաց-կամաց մարվել։ Հենց դա էլ վարչապետի հատուկ հրահանգներից մեկն է եղել»,- եզրափակեց Մելիտա Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում