WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքից չի հրապարակել փաստաթղթեր՝ կապված ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին ասվում է կայքի հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ում։
Էկվադորը զրկել է Ասանժին ինտերնետի հասանելիությունից, հայտարարվել է, որ դա արվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խնդրանքով։
Հայտարարությունում նշվում է, որ WikiLeaks-ը ընդունում է Էլվադորի իրավունքը որոշելու, թե ինչպես պաշտպանել երկրի քաղաքականությունը ոչ ճիշտ մեկնաբանելու փորձերից մեդիախմբերի և երկրների կողմից՝ միևնույն ժամանակ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանություն Ասանժի նկատմամբ։
«WikiLeaks-ը Էկվադորի իրավասության տակ գտնվող տարածքից երբեք որևէ բան չի հրապարակել և չի նախատեսում անել նման բան։ Նույն կերպ պարոն Ասանժը չի հրապարակել փաստաթղթեր դեսպանատան տարածքից՝ կապված ԱՄՆ-ում ընտրությունների հետ»,-ասվում է փաստաթղթում։
WikiLeaks-ում ընդգծել են, որ կայքի հիմնադիրը չի աջակցում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ոչ մի թեկնածուի։