ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հակառակորին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, անվանել է անհաջողակ։ Այս կերպ նա մեկնաբանել է միլիարդատերի հայտարարություն այն մասին, որ ինքը կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները պարտվելու դեպքում։
«Տեսե՛ք, ինչ-որ մեկն արդեն անհաջողակ է, իսկ մենք շարունակում ենք առաջ շարժվել»,-հայտարարել է Քլինթոնը Հյուսիսային Կառոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընտրությունները չճանաչելու մասին Թրամփի հայտարարություններն անմիջականորեն սպառնում են ամերիկյան ժողովրդավարությանը։
«Հայտարարությունն այն մասին, որ դու չես ճանաչի ընտրությունները, անմիջական սպառնալիք են մեր դեմոկրատիայի համար։ Իշխանության խաղաղ փոխանցումն է Ամերիկան դարձրել Ամերիկա»,-ասել է Քլինթոնը։