ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի ռեփեր Usher-ի հետ պարել է հիփ-հոփ կատարող Դրեյքի Hotline Bling երգի ներքո։ Տեսանյութը հրապարակվել է Twitter-ի Word On Road օգտահաշվում։
Հոլովակում Օբաման և Usher-ը պարում են BET Love and Happiness awards միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը հոկտեմբերի 21-ին։