Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել հաջակցություն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի։
«Իմ կարծիքով՝ տարբերություն կա, եթե ԱՄՆ-ում պատասխանատվություն կրի նա, ով ներկա պահին օր-օրի ճանաչման է հասնում իր պարզամիտ կարգախոսերի հաշվին կամ նա, ով գոնե նախկին պաշտոնների փորձով գիտի այս աշխարհի խնդիրներն ու կոնֆլիկտները և ավելի սերտ կապ ունի Եվրոպայի հետ։ Ես կարծում եմ, որ Հիլարի Քլինթոնը մեզ ավելի մոտ է, քան Դոնալդ Թրամփը»,-ասել է Շտայնմայերը ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ոչ, մեզ համար միևնույնը չէ, թե ով կդառա Բարաք Օբամայի իրավահաջորդ»,-ընդգծել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ Շտայնմայերը բազմիցս քննադատությամբ է հանդես եկել Թրամփի հասցեին, ընթացիկ տարվա ամռանը նույնիսկ անվանել էր Թրամփին «ատելության քարոզիչ»։