Tuesday, 23 04 2024
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

Հոռետեսական և հուսալքող. Ի՞նչ էր հասկացնում վարչապետը

Առաջատար հեռուստաընկերություններին Կարեն Կարապետյանի տված հարցազրույցը հակասական տպավորություն և նստվածք է թողել փորձագիտական շրջանակներում։ Այն, որ Հայաստանում իշխանության դեմ կուտակված է ահռելի հանրային դժգոհություն, որը հաճախ նաև հասնում է ատելության, ակնհայտ է, փաստ: Միևնույն ժամանակ, այն որ Կարեն Կարապետյանի նշանակումը իշխանության նկատմամբ հասարակական գերբացասական վերաբերմունքը մեղմելուն ուղղված կիսաքայլ էր, ևս անքննելի և անհերքելի իրողություն է։  Կարեն Կարապետյանի հարցազրույցից ստացված առաջին տպավորությունը հետևյալն է՝ իշխանությունը տեսնում, հասկանում և պատկերացնում է խնդիրների ծանրությունը: Ավելին՝ վստահաբար կարելի է պնդել, որ վարչապետից լավ այս պահին ոչ ոք ավելի լավ չի պատկերացնում իրավիճակի ողջ ողբերգականությունը։

Կարեն Կարապետյանի հարցազրույցի մեխն ըստ էության խորհրդարանական ապրիլյան ընտրություններից առաջ իրավիճակի առկա րջությունն ու դրական սպասումներ չունենալու վերաբերյալ նրա հորդորն էր՝ Կարծում եմ՝ այս հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով:

Միամտություն է կարծել, որ Կարեն Կարապետյանը, երբ օգոստոսին հրավիրվել է Հայաստան, անտեղյակ է եղել երկրում իրերի իրական վիճակի և դրության մասին։ Նա չի կարող չիմանալ, որ նոր կառավարության առանցքային թիրախը պետք է լինի նախընտրական մթնոլորտը։ Նոր կառավարությունն իր այդ գործունեությամբ պետք է դառնար նաև ՀՀԿ-ի նախընտրական դեմքը կամ իշխանության նախընտրական դեմքը, և այս առումով ամեն ինչ բավականին պարզ ասված էր Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 8-ի ելույթում, երբ նա ՀՀԿ խորհրդին ներկայացնում էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ ելույթը նշանակում էր, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չի լինելու սոսկ և պարզապես գործ անող կառավարություն:

Բանն այն է, որ պարզապես գործը տվյալ պարագայում քիչ է, քանի որ Հայաստանում իրավիճակը այնքան ծանր է, որ մի քանի ամսում ամենաարդյունավետ գործ անելու դեպքում իսկ հնարավոր չի լինի ստեղծել իրավիճակ։ Եվ այս առումով դժվար է չհամաձայնել վարչապետի հետ։ Բայց գործը պետք է լիներ որոշակի մղիչ ուժ, այսպես ասած՝ վստահության նվազագույն պաշար կամ ամբարում, որի վրա պետք է ներկայացվի իշխանության նախընտրական դեմքը: Եվ կասկածից վեր է, որ եթե ադ եռանդը, դեմքը եղավ նույնը, ապա ոչ թե արված կամ արվելիք գործը կօգնի գործադրված ջանքերին և դեմքին՝ եթե ենթադրենք, որ նոր կառավարությունն իրական գործ իսկապես անելու է, այլ հենց այդ դեմքը ուղղակի ջուրը կգցի այդ ամբողջ գործը:

Հետևաբար, Կարեն Կարապետյանի կառավարությունը գործից բացի պետք է ձևավորեր  սեփական այլ դեմք, որը իշխանությունները հանրությանը կներկայացնեին նախընտրական շրջանում: Միայն Կարեն Կարապետյանն այդ դեմքի համար բավարար չէ, առավել ևս, որ նույնիսկ նրա «ժամանակակից» իմիջն ունի կենսագրական խութեր: Կարեն Կարապետյանի նոր դեմքերը չեն պատասխանել հասարակության սպասումներին։

Կարեն Կարապետյանի հայտարարությունից հասկանում ենք, որ նրա ներկայացրած կարճաժամկետ ծրագրից սպասումներ չպետք է ունենալ, նրա խոսքով՝ մեղավորը հենց համապետական ընտրություններն են։ Մինչև ընտրությունները մնացել է մի քանի ամիս, և այստեղ կարծեք թե հստակ է, թե ինչ անելիքներ էին ակնկալվում: Օրինակ՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը սոցիալապես անապահովների և որոշ ձեռնարկատերերի համար, պետք է հնչեին հայտարարություններ, կազմակերպվեին քաղաքական տեսարաններ, հանձնարարություններ ՊԵԿ-ին և այլն:

Ընդհանուր առմամբ այստեղ տրամաբանությունը հստակ է՝ ամեն ինչ պետք էր արվեր հանրությանը համոզելու համար, որ իշխանության մտադրությունները փոխվել են, որ ՀՀԿ-ն և նրա արբանյակները որոշել են թուլացնել լարվածությունը հեշտացնելու համար վերարտադրությունը: Երկարաժամկետ ծրագրերի մասով հարցը բաց էր մինչև վերջին հարցազրույցը, որովհետև այժմ բաց մնաց միանգամաից երկու կետ՝ 2017 թվականն ու 2018-ը:

Սա հարց է, որը մնում է բաց: Եվ այս կապակցությամբ պարզ էր, որ չի կարող լուրջ լինել կառավարության ծրագիր, եթե այդ կառավարությունը մեկ-մեկուկես տարվա կտրվածքով կանգնած է առնվազն երկու անգամ վերաձևավորվելու առնվազն արարողակարգային անխուսափելի հանգրվանի առաջ: Կարո՞ղ է Կարեն Կարապետյանի կառավարությունն ունենալ հստակ երաշխիքներ, որ գործելու է 2017-ից հետո, 2018-ի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահական լիազորություններն ու այլևս լիարժեք կհաստատվի խորհրդարանական կառավարման մոդելը: Կարեն Կարապետյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ այդպիսի երաշխիք չի տրվել նրան, որը կարծես պայմանավորվածության խախտմամբ է պայմանավորված։

Այս պայմաններում կառավարությունը կարո՞ղ էր ներկայացնել գործողությունների քիչ թե շատ երաշխավորված ծրագիր, եթե չկա ինստիտուցիոնալ երաշխիք, որ կառավարությունը չի ենթարկվի փոփոխությունների: Այդ ամենը վկայում է, որ անցյալ շաբաթ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագիրը գործնականում քաղաքագիտական անլրջություն էր, քանի որ, ըստ էության, զուրկ էր ինստիտուցիոնալ թե´ տեսական, թե´ գործնական հիմքերից: Առավել ևս այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին տված և 3-ին ցուցադրված հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ իր հետագա քաղաքական ծրագրերը պայմանավորված են լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքով:

2016 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Սերժ Սարգսյանը կարծեք թե չեղյալ չի հայտարարել իր այդ արտահայտությունն ու չի ասել, որ իր ծրագրերը այլևս պայմանավորված չեն 2017-ի ընտրության արդյունքներով: Իսկ եթե այդ հայտարարությունն ուժը կորցրած չէ, իսկ խոսքը դե ֆակտո իշխանության կենտրոն հանդիսացող գործչի հայտարարության մասին է, նշանակում է, որ 2017 թվականից հետո իրավիճաը կարող է փոխվել՝ ուշ թե շուտ: Այդպիսով, այն, ինչ կներկայացվեց հանրության կառավարության ծրագիր անվանման ներքո, իրականում զուրկ է ներքաղաքական հողից:

Հետևաբար, ներկայացված ծրագիրը ՀՀԿ-ի նախընտրական շատ անշուք «բուկլետն» է, ոչ ավելին: Խոշոր հաշվով՝ Կարեն Կարապետյանն էլ հասկանում է, որ լիարժեք կառավարություն ձևավորվելու համար հարկավոր է ձևավորված իշխանություն, ինչը դեռևս գոյություն չունի և պարզ չէ անգամ, թե արդյոք գոյություն կունենա 2017-ից հետո, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում