Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով փորձել է «Մոլոտովյան կոկտեյլ» վառել քաղաքի ամենահայտնի հրապարակում՝ Թայմս-սքվերում։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։
Իրավապահները ձերբակալել են Կոննեկտիկուտ նահանգի 24-ամյա բնակչուհու։ Ականատեսների խոսքով՝ կինը փորձել է վառել անհայտ հեղուկով լցված շշի պատրույգը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի գիշերը։
Ձերբակալությունից հետո կինն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության։