Ծաղրածուի դիմակներով մարդիկ՝ դանակներով ու մահակներով զինված հարձակվում են Գերմանիայի քաղաքացիների վրա։ Միայն այս հանգստյան օրերին երկրի տարբեր քաղաքներում նման հարձակումներից մի քանի մարդիկ են տուժել։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը։
Դույսբուրգում ծաղրածուն երկաթե մահակով հարվածել է 30-ամյա տղամարդու, ով փորձել է դադարեցնել երեխաներին ահաբեկելու նրա փորձերը։ Քյոլնում մի քանի ծաղրածուներ 27-ամյա տղամարդուն դանակով վնասվածքներ են հասցրել։ Աախենում ծաղրածուն հանկարծակի դուրս է թռել թփերի միջից ու այնպես վախեցրել հեծանվորդին, որ նա ընկել է հեծանիվից ու վնասվածքներ ստացել։
Ծաղրածուների հարձակումներ են գրանցվել նաև Բեռլինում, Մյունստերում, Ռոստոկում։