Թուրքական հրետանին մասնակցում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իրաքյան զինվորական աղբյուրներին։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլին Թուրքիայի ակտիվ մասնակցության անհրաժեշտություն չկա։