Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Հայաստանի իշխանությունը ցուգցվանգի մեջ է. ամեն քայլ վտանգավոր է և տանում է պարտության

«Մենք նկատում ենք ակնհայտ նահանջ. Հայաստանում մի կողմից սահմանափակում են խոսքի ազատությունը, կարծիքի արտահայտումը, քննադատությունը, մյուս կողմից էլ ասում են՝ եկեք օգնեք, նեդրումներ արեք, ընդ որում՝ օգնողներն սպառնալիք են համարվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները գտնվում են ցուգցվանգի մեջ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա դիտարկմամբ՝ արդեն խաղի ավարտ է, և ՀՀ իշխանությունը փորձում է ժամանակ շահել, քայլ չի անում, քանի որ ցանկացած քայլ տանում է պարտության. «Սա սխեմատիկ ձևով, բայց մենք իրական կյանքում ենք ապրում, և ամեն քայլի հետ խորանալու է մեր պարտությունը: Պարտվելու է ոչ թե Ռուասաստանը, ոչ թե ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Ադրբեջանը, այլ Հայաստանը: Սա է հիմնական մտահոգությունը: Նրանք կարծիք են հայտնում, որ սա սպառնալիք է ՀՀ իշխանությանը, բայց մոռանում են, որ Հայաստանի իշխանությունը արդեն իսկ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Մենք սա պետք է ամրագրենք. Հայաստանի Հանրապետության իշխանության քաղաքականությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին բնագավառում պարտված է, և ցանկացած քայլ, որ կատարում է ցուգցվանգի վիճակում, շատ լավ գիտակցվում է, որ ամեն մի քայլ տանելու է իր պարտության, բայց այդ պարտությունը ոչ միայն իշխանության պարտությունն է, այլ վտանգում է նաև մեր անվտանգությունը, վտանգում է մեր կյանքը: Բավական լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնել»,- մտահոգություն արտահայտեց իրավապաշտպանը:

Նա քաղաքական, քաղաքացիական ուժերին հորդորեց քաջություն ունենալ ասելու, որ սխալ է եղել ԵՏՄ անդամակցությունը. «Իրավիճակ է փոխվել, բոլոր ցուցանիշներով՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության, ռազմական, դեմոգրաֆիկ… ըստ էության, «պրավալ» է գնացել, սա ձախողում է: Քաջություն ունեցեք պատասխանատվություն վերցնելու: Պետք է խոստովանել, որ դա սխալ է եղել: Պետք է ուժերն ի մի բերել, որովհետև սա արդեն կուսակցական խաղերին չի վերաբերում, այս առումով իշխանությունն այդ պատասխանատվության հնարավորությունը չունի, ուղղակի ուզում է մանևրել, այդ մանևրելը փորձում է ցույց տալ որպես ողջամիտ, խելացի քայլեր, որոնց մասին, ըստ էության, որևէ տեղեկատվություն չեն էլ համարձակվում տալ, ավելի շուտ իշխանությունը արձագանքողի դերում է»:

Ա. Սաքունցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը գտնվում է ցուգցվանգի իրավիճակում, և այդ վիճակի ուղղակի պատասխանատվությունը ըկնում է իշխանության վրա: «Այդ իրավիճակն ստեղծվել է իշխանության քաղաքականության հետևանքով, և մյուս քաղաքական ուժերը պետք է քայլ կատարեն: Բայց մենք տեսնում եք, որ Վանաձորի ընտրություններում իշխանությունը չի փորձում զիջել, Ընտրական օրենսգրքի մեխանիզմները  այնպես է հարմարեցրել, ավելին՝ նույնիսկ խստացրել ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր արձագանքները, որպեսզի ևս մեկ անգամ ապահովի իր գոյությունը, բայց ինչի՞ համար: Եթե չունես լեգիտիմություն, այլևս իրավական, արտաքին ռեսուրսներ չունես, այդ ամեն ինչը մսխվել է. սա է վտանգավոր: Ոչ թե «Սասնա ծռեր»- ն են վտանգում պետության անվտանգությունը, այլ պետության թիվ մեկ վտանգը հանդիսանում է այս քաղաքականությունը, որ իրականացվում է: Դրա հետևանքով և՛ «Սասնա ծռեր» կլինեն, և՛ այլ անխուսափելի գործողություններ կլինեն, որոնք կբերեն ավելի խայտառակ վիճակի: Այս առումով մենք ունենք շատ քիչ ժամանակ՝ ամիսներ:

Իսկ այն մոտեցումները, որով փորձում են սահմանափակել խոսքի, կարծիքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության ազատությունը, ըստ էության, կառավարելի դեմոկրատիայի այդ կոնցեպտը բավականին վտանգավոր է, և պատահական չեմ համարում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ մուտքի արգելումը, դա մեսիջ էր՝ ուղղված բոլորիս: Բաղրամյան 26-ը բացարձակապես դրան դիմագարվելու բան չունի, բայց մյուս քաղաքական ուժերը ևս չեն դատապարտում ՀՀ քաղաքացու, դեսպանորդի, փորձագետի մուտքի արգելքը:

Այդ սահմանափակումները ոչ թե վիրտուալ մակարդակում են, այլ մինչև մեր քաղաքացուն են հասել այդ ճնշումները, և իրենց էլ է վերաբերելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում