Անհայտ անձիք հարձակվել են Վրաստանի ՊՆ «Կրցանիսի» ուսումնական կենտրոնի վրա, որը գտնվում է Թբիլիսիի շրջանում։ Հարձակվողներից մեկը սպանվել է։ Այս մասին հայտնում է «Վզգլյադը»։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Մի քանի անձիք, փորձելով ներթափանցել օբյեկտի տարածք, չեն ենթարկվել պարեկային խմբի բանավոր նախագուշացմանը և հարձակման անցել։ Այդ ժամանակ զինծառայողներից մեկը կրակ բացելով կանխել է ներթափանցման փորձը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։