Մոտ 200 ոստիկաններ Մարսելում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով դրամական միջոցների ավելի մեծ քանակության տրամադրում և աշխատակազմի համալրում։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
Սպասվում է, որ չորեքշաբթի Մարսելում տեղի կունենա ևս մեկ՝ ավելի խոշոր ցույց։
Առաջին ցույցերը սկսվել էին երկուշաբթի՝ կապված Էսոն դեպարտամենտի Վիրի-Շատիյոն կոմունայում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ հոկտեմբերի 8-ին կոնֆլիկտ էր տեղի ունեցել երիտասարդների 15 հոգանոց խմբի և իրավապահների միջև։ Բախումների հետևանքով 28-ամյա ոստիկանը լուրջ այրվածներ էր ստացել, նրան արհեստական կոմայի մեջ են գցել։ Ներկայում նա գտնվում է Փարիզի հիվանդանոցներից մեկում։