Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Հայաստանն ինքը չի կարողանում օգտվել ԵՏՄ հնարավորություններից. «Դիսկուրս»

Հայաստանի արտաքին քաղաքական նախապատվությունների, արտաքին քաղաքական զարգացումների, նոր կառավարության ծրագրի շուրջ՝  «Առաջին լրատվական»- ը «Դիսկուրս» հաղորդման շրջանակներում զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի և ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ: Հիմնականում քննարկվեց այն հարցը, թե Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներն ինչպես են ազդում երկրի տնտեսական զարգացման վրա:

Միքայել Մելքումյանը, անդրադառնալով հարցին, թե ԵՏՄ անդամակցությունը որքանով է նպաստում կամ խոչընդոտում մեր տնտեսական զարգացմանը նշեց. «Մեր ակնկալիքները ԵՏՄ մուտք գործելիս շատ ավելին էին, քան ներկա իրավիճակն է: Դա համընկավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տարբեր պատժամիջոցների կիրառման հետ, որը շարունակվում է մինչև հիմա: Ասվում էր՝ ունենք 180 միլիոնանոց շուկա, կարծում եմ՝ ռեալ ակնկալիքները դեռ առջևում են, բայց այն, որ Հայաստանը հնարավորություն ունի օգտվելու ԵՏՄ շուկայից, բայց հավուր պատշաճի չի օգտագործում այդ հնարավորությունը, դա էլ է փաստ: Օրինակ՝ ռուս-թուրքական կոնֆլիկտի փուլում հայկական ձեռնարկությունները չկարողացան գյուղատնտեսական տարբեր մթերքներով ու արտադրանքներով շուկան լցնել, մենք պատրաստ չէինք դրան: Հիմա ակտուալ թեմա է Իրանի նկատմամբ պատժամիջոցները մասնակի հանելու պարագայում Իրանի արտադրանքը, որպես կամուրջ, ԵՏՄ շուկա հանելը: Մենք շանս ունենք այստեղ արդյունավետ ինտեգրման, բայց Հայաստանի գործողությունները դանդաղում են, ադեկվատ չեն, մենք չենք կարղանում օգտվել ԵՏՄ հնարավորություններից: Թերևս կան նաև ներքին խնդիրներ»:

Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը կամ տնտեսական դիվանագիտությունը իներտ է, իսկ տնտեսական դիվանագիտությունն այսօր ռազմական և քաղաքական դիվանագիտությունների հետ մեկտեղ հմարաժեք բաղկացուցիչներից մեկն է: «Մեր տնտեսական գծով կցորդների համակարգը, ըստ էության, չի գործում: Իրականում տնտեսական վիճակը բավականին բարդ է: Բայց միայն Ռուսաստանը չէ, Ռուսաստանի շուկան հսկայական է, սակայն տարիներ առաջ, օրինակ, Ղազախստանի հետ տնտեսական հարաբերությունները բավականաչափ բարվոք էին, ժամանակին նրանք ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու փորձեր են կատարել, սակայն ներքին խնդիրների պատճառով այդ փորձերից շատերը ձախողվել են: Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանը ԵՏՄ հնարավորություններից չի կարողանում օգտվել, այլ խնդիրը վերաբերում է ընդհանրապես նաև այլ երկրների հետ կապված հնարավորությունները կորցնելուն: ԵՏՄ-ում խաղի կանոնները ձևավորված են, սակայն մեր փոքր արտահանողներին աջակցություն է պետք, փորձ չունեն, լրջագույն խնդիրների առջև են կանգնում, գնում են այնտեղ և այնպիսի իրավիճակի մեջ են ընկնում, որ հայական մթերքի գինն է սկսում ընկնել»,- նշեց Մ. Շահգելդյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում