Երևանյան շուկաներում մարդկանց հոսքի նվազման և առևտրի անկում է նկատվում: Այս մասին արձանագրում և դժգոհում են շուկայի վաճառողները:
«Ժողովուրդը գնողունակություն չունի, աշխատանք չկա, ձեռքներին գումար չկա, պարալիզացված վիճակ է: Մարդիկ ի վիճակի չեն ոչինչ առնելու: Եթե կառավարությունը նման քաղաքականություն վարի, Հայաստանը լրիվ կհայաթափվի: Նոր վարչապետի հետ որոշ հույսեր ենք կապում. խստապահանջ, կարգապահ աշխատող է: Միգուցե դեպի լավը ինչ-որ բան փոխի, եթե վերևներից ճնշումներ չգործադրեն«,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը:
«Մարդ չի գալիս, գները բարձր են, ժողովրդի ձեռքին փող չկա: Մարդիկ գալիս, նայում են գները, թողնում, գնում են, կամ էլ շատ քիչ են առնում»,- ասաց վաճառող կինը: Մյուս վաճառողուհին հավելեց. «Ամբողջ ժողովուրդը Մոսկվա է ճանապարհվում, էլ հայությո՞ւն է մնացել: Պատուհաններից նայում ես, մի հատ լույս չի վառվում»:
«Ինչ կառավարություն էլ եկել է, էս ազգը փոսից չի կարողանում դուրս գալ,- նկատեց երիտասարդ վաճառողը,- կառավարությունից սպասելիք չունենք, սպասելիք միայն մեզնից ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում: