ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-27-ը, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների, մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Նախարարությունը հորդորում է նշված ժամանակահատվածում մարզեր ե րթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, հոկտեմբերի 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով. ամենացուրտը կլինի հոկտեմբերի 28-ի գիշերը Վայոց ձորի և Արագածոտնի լեռներում, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ -2….-7 աստիճան։
Երևանում հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 25-27-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: