Հայիթիի հյուսիսում բանտից զանգվածային փախուստից հետո առնվազն 174 կալանավոր ազատության մեջ է հայտնվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իր հերթին, Associated Press-ը հայտնում է, որ դեպքի հետևանքով բանտի մեկ աշխատակից սպանվել է, մի քանիսը վնասվածքներ են ստացել:
Բանտարկյալները բանտից զենք են վերցրել: