Ես այն գործիչների շարքում չեմ, ովքեր կարծում են՝ նախորդ կառավարությունները ձախողել են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախորդ կառավարությունների մոտ, միգուցե, աճի տեպմերը բավարար չեն եղել: Թող տպավորություն չլինի, թե այս 25 տարիների ընթացքում փոփոխություններ չեն եղել ու հիմա հայտնվել են փրկիչներ»,-նշեց Շարմազանովը;
Է. Շարմազանովի խոսքով՝ իրենք պատրաստ են հանելու իրենց աչքի մեծ գերանը, հետո ուրիշի աչքի փուշը, այժմ այդ պրոցեսն է: