Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

«Շիրակ» օդանավակայանի գործունեության ակտիվացումը դրական է, բայց անվտանգության խնդիր կա. Շահեն Պետրոսյան

ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է բյուջետային ավիափոխադրողների ներգրավման միջոցով ակտիվացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի գործունեությունը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ նախատեսվում է պարզեցնել ընթացակարգերը և գործընթացները ավիաընկերություններին հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու թույլտվության ուղղությամբ։

Ավետիսյանը նշում է նաև, որ այդ քայլերը անուղղակի ձևով կարող են նպաստել ավիատոմսերի գների նվազմանը. «Նոր ավիաընկերությունների ներգրավման շնորհիվ այդ ամենը կբերի մրցակցության բարձրացման, ինչն էլ կնպաստի ավիատոմսերի գների նվազմանը»:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Շիրակ» օդանավակայանի գործունեության ակտիվացման անհրաժեշտության մասին ինքը դեռ վաղուց է խոսել: «Բայց դա պետք է դուրս դնել Էռնեկյանի լիազորություններից և սահմանել պետական վերահսկողություն, ինչպես նախկինում էր»,- ասում է նա։

Պետրոսյանի խոսքով՝ ըստ կոնցեսիոն պայմանագրի՝ «Զվարթնոցի» շուրջը 100 կմ շառավղով որևէ ավիափոխադրում չի կարող իրականացվել առանց Էռնեկյանի թույլտվության. «Բայց քանի որ հիմա մրցակցությունն ուժեղացել է, և low cost ընկերությունները սկսել են թռչել Քութայիս, Թբիլիսի և Կիև, բնականաբար՝ այդ մրցակցությանը դիմանալու համար դրական եմ համարում, որ Գյումրու օդանավակայանը օգտագործվի»։

Շահեն Պետրոսյանը դրական միտում տեսնելով հանդերձ՝ մի մտավախություն հայտնեց. նա ասում է՝ ամեն դեպքում այդ օդանավակայանը կիսառազմական է, ռուսական ռազմաբազան է այնտեղ. «Ես չեմ կարող միանգամից ասել, որ իրենց շահերին է սպասարկում։ Երբ կառավարությունը նման քննարկում էր անցկացնում, լավ կլիներ գոնե մասնագետներին հրավիրեին, մասնագետներն իրենց կարծիքները հայտնեին։ Թե չէ՝ ամեն դուսպրծուկ իրեն մասնագետի տեղ է դրել։

Ես դրա մասին արդեն 10 տարի է՝ խոսում եմ։ Նշում էի, որ Գյումրու օդանավակայանը կարող է մեզ համար պահեստային օդանավակայան լինել, որ, ենթադրենք, երբ Երևանում մառախուղ լինի, օդանավերը չգնան Թբիլիսիում կամ չգիտեմ որտեղ նստեն։ Ժամանակին միլիոններով փող ենք ծախսել, որ այդ օդանավակայանը միջազգային կարգավիճակի բերենք։ Հիմա պետք է անվտանգության խնդիրը լուծել. երբ քաղաքացիական թռիչք է իրականացվում, ռազմական թռիչքներ չիրականացվեն։ Ես քանի որ ռուսներին չեմ վստահում, հատկապես Ռուսաստանի ռազմական վերնախավին, անվտանգության խնդիրն ամեն դեպքում պետք է կարգավորել»,- եզրափակեց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում