Արևմուտքը բացարձակապես ոչինչ չի արել Սիրիայի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության հետ կապված ասել է. «Հիմա գործողության մասնակիցների նպատակը Սիրիայի Էլ-Բաբ քաղաքն է: Մեզ ասում են «առաջ մի շարժվեք մինչև այդ քաղաք», սակայն մենք պարտավոր ենք և դա կանենք, քանի որ անհրաժեշտ է արագացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթացը»:
Էրդողանի խոսքով՝ եթե Միջազգային կոալիցիայի ուժերը Անկարայի հետ միասին գործեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ԴԱԻՇ-ի դեմ սիրիական Ռաքքայի շրջանում:
Էրդողանի խոսքով՝ Անկարան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի կամ Իրաքի նկատմամբ: