Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կոալիցիան ավիահարված է հասցրել Իրաքի Դաքուք քաղաքի խաղաղ բնակիչների ուղղությամբ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտատարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Միայն անցյալ օրը միջազգային կոալիցիան իրականացրել է տակտիկական օդուժի ինքնաթիռների և 4 հարվածային անօդաչու միջոցների 22 թռիչք, որոնք 19 հարված են հասցրել Իրաքի տարածքում տարբեր օբյեկտների ուղղությամբ»,- ասել է Կոնաշենկովը:
Հաղորդվում է, որ կոալիցիան սգո թափորը շփոթել է ահաբեկիչների խմբի հետ:
«Ականատեսների տեղեկություններից դատելով՝ կոալիցիայի օդուժը սգո թափորը շփոթել է ահաբեկիչների խմբի հետ: Տասնյակ խաղաղ իրաքցիներ են զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ»,- հայտարարել է նա: