Իտալիայի ափային պահպանությունը շաբաթ օրը հայտնել է ավելի քան 1 000 ներգաղթյալների փրկելու մասին, որոնք խորտակվելիս են եղել Միջերկրական ծովում Աֆրիկայից Եվրոպայի ափերի մոտ հասնելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Մարդկանց փրկել են ինչպես Իտալիայի ափային պահպանության փրկարարները, այնպես էլ՝ «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) կազմակերպության ներկայացուցիչները: Մասնավորապես, MSF-ում հայտարարել են, որ փրկել են 120 մարդու: Միաժամանակ հաղորդվել է խորտակված ռետինե նավակից 10 անհետ կորածի մասին: Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են ներգաղթյալների 9 մարմին: