WikiLeaks-ը հրապարակել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության 15-րդ մասը:
«Պոդեստայի էլեկտրոնային նամակները, մաս 15»,- իր թվիթերյան էջում հայտնում է WikiLeaks-ը:
14-րդ մասը հրապարակվել էր հոկտեմբերի 21-ին, առաջին մասը՝ հոկտեմբերի 8-ին: Պոդեստայի ևս քանի նամակ է նախատեսվում հրապարակել՝ WikiLeaks-ը դեռ չի նշում:
Հոկտեմբերի սկզբին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամրջի ընթացքում խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել «նշանակալի տվյալներ» 3 երկրների կառավարությունների և ԱՄՆ ընտրությունների մասին: