Happy Birthday babe pic.twitter.com/Ee38e4LVFj
— KANYE WEST (@kanyewest) October 21, 2016
Երեկ Քիմ Քարդաշյանը դարձել է 36 տարեկան: Ռեփեր Քանյե Ուեսթը կնոջը ծննդյան օրվա առթիվ յուրահատուկ նվեր է արել: Երաժիշտը մեկ հոլովակում հավաքել է տեսագրություններ, որոնք արվել են Քիմի մանկության տարիներին: Ավելի քան 5 րոպե տևողությամբ հոլովակում կարելի է տեսնել՝ Քիմը երեխա ժամանակ ինչով է խաղացել, ինչպես է իրեն պահել, ինչպես է շփվել քույրերի հետ:
Հոլովակը Քանյեն հրապարակել է իր թվիթերյան էջում՝ այն մակագրելով. «Ծնունդդ շնորհավոր, փոքրիկս»: