Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գիտեմ՝ ով է մեղավոր, որ «Նոր Հայաստանը չկարողացավ շարունակել «Սասնա ծռերի» գործունեությունը. Պետրոս Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, վերջերս հայտարարությամբ հանդես եկաք, նշելով, որ պատրաստակամ եք 2017-ին ընդառաջ համագործակցել ռեալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Ի՞նչ եք կարծում ընտրական  գործընթացները մնու՞մ են ուժի մեջ, որպես «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ կիսո՞ւմ եք նաև փողոցային պայքարի մեթոդը։

-Ընտրություն ասվածը պետք է մենք տարանջատենք երկու բաղադրիչների հայկական տարբերակով և իրական ընտրություններ: Հայկական տարբերակով ընտրություններ անցկացնելը նշանակում է մասնակցել վարչախմբի խաղի կանոններով  նախատեսված գործընթացներին: Հայաստանում այլ ընտրություն հնարավոր չէ այս վարչախմբի, այս ռեժիմի պարագայում: Ուրեմն ի՞նչ անել. կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որ ընտրության պրոցեսը վերածել, մեղմ ասած, հեղափոխության, այսինքն՝ կարողանալ ժողովրդին հանել, որպեսզի չկարողանա աշխատել այն համակարգը, որը միշտ աշխատում է: Եվ վարչախումբը այն օրեքը, որ, այսպես կոչված, Ազգային ժողովում ընդգրկված ուժերով ընդունվեց, բացի «Ժառանգություն» կուսակցությունից, «Ժառանգություն »–ը չի մասնակցել, դա շատ ավելի իրենց համար նպաստավոր, ոչ ռիսկային պայմաններով օրենք է: Այսինքն՝ իրենք գնացին ամեն տեսակի փոխզիջումների, և վաղը անելու են ամեն ինչ, որ կեղծեն ընտրությունները։ Դրա համար, եթե մեր հայտրարությանը ուշադիր հետևել եք, մենք նշել ենք, որ  առանց նախապայմանի անելու ենք ամեն ինչ՝ աջակցելու իրական ընդդիմադիր ուժերի համախմբմանը:

-Ընդդիմության համախմբման համար անհրաժեշտ նախապայմա՞ն են արդյոք կուսակցությունների արտաքին քաղաքական պատկերացումները, չէ՞ որ եթե Հայաստանում կա պրոռուսական իշխանություն, ընդդիմությունն էլ այդ առումով չի զիջում իշխանություններին: Մասնավորապես, ձեզ համար և ձեր կուսակցության համար անհրաժեշտ նախապայմա՞ն է համախմբվել այն ուժերի հետ, ովքեր Հայաստանը որպես եվրոպական մոդելի պետություն են տեսնում:

Եթե հիմա դնում ենք նման նախապայման, ասենք՝ պրոեվրոպական, պրոռուսական կամ հակառուսական, հակաամերիկյան… եթե նման պայմաններ դնում եք, ուրեմն դուք արդեն չեղած, գոյություն չունեցող ընդդիմությանը փոշիացնում եք: Հիմա պետք է դնել Հայաստանի պետականության պահպանման խնդիրը, որովհետև եթե նայում ենք այսօրվա կառավարության, այսպես ասած, շուոմենական գործելակերպը, ապա հստակ է, որ  նպատակը նրանց միայն  իշխանությունը պահպանելն է: Եվ դրա համար եթե դնենք այդպիսի աշխարհաքաղաքական տարանջատումներ՝  նշանակում է իշխանության ջրաղացին ջուր ես լցնում:

-Ըստ Ձեզ, իրական ընդդիմությունը ո՞րն է. նրա՞նք, ովքեր փողոցային պայքար են տեսնում, թե՞… ինչ ձևակերպում կտաք, և ո՞ւմ հետ դուք կցանկանաք աշխատել:

-Ակնհայտ է, որ նրանք են, ովքեր երբեք չեն համագործակցել իշխանության հետ, որևէ հայտարարությունով, իրենց դիրքորոշումներով մեսիջներ չեն ուղղել իշխանությանը, որ պատրաստ են համագործակցել նրա հետ, այսինքն՝ նրանք, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են, որ միշտ պայքարի դաշտում, առաջին գծում են եղել. պարտվել են, ծեծվել-ջարդվել են, բայց չեն կոտրվել: Բացահատ երևում է, թե որոնք են այդ կուսակցությունները, պետք չէ անուններ տալ, ուղղակի պետք է հնարավորություն ընձեռել և  ժողովրդին հույս տալ, որ ամեն ինչ կորած չէ:

Պարոն Մակեյան, իսկ «Նոր Հայաստան»-ի, մասին ի՞նչ կասեք, իր գործունեությունը սպառե՞լ է, թե՞ առաջիկայում հնարավոր են նաև այլ զարգացումներ, ճիշտ է անդամներից մի մասն այսօր ձերբակալված են, ազատազրկման մեջ են, ամեն դեպքում այս ձևաչափը ինչ-որ գործունեություն կծավալի՞:

-Ես ցավում եմ «Նոր Հայաստան»- ի համար, «Նոր Հայաստան»- ը անցած 1.5 տարում շատ բան է արել, բայց ես ցավում եմ, և որպես քաղխորհրդի անդամ գտնում եմ, որ անհարմար է, որ «Նոր Հայաստանը», որպես քաղաքական միավոր, չկարողացավ «Սասնա ծռեր»- ի հունիսյան ապստամբությունից հետո որևէ բան նախաձեռնել, նույնիսկ չկարողացավ նիստ հրավիրել, դիրքորոշում արտահայտել, առանձին-առանձին հայտարարություններ արեցին, «Ժառանգություն»- ը, «Ժողովրդավարական հայրենիք»-ը, «Ոտքի Հայաստան»- ը «Քաղաքագետների միություն»- ը, բայց այն մարդիկ, որոնք մասնակցում էին «Նոր Հայաստան»- ի ձևաչափին, նրանց խորհուրդը չկայացավ, նիստ չեղավ: Ես անուն չեմ հրապարակի, բայց գիտեմ, թե ով է դրա մեղավորը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում